TEMPUS

Education and Culture

Առաջնաէջ    Հետադարձ կապ    Անգլերեն   

Այցելություններ Հայաստանում

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան

photo ysuac

Առաջին պաշտոնական հանդիպումը TACIS-TEMPUS դրամաշնորհային ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել 2007թ. դեկտեմբերին Երևանում: ԵրՃՇՊՀ-ը հյուրընկալել էր պատվիրակություններ ՏԹԻ-ից (Սթոքհոլմ) և Լոնդոնի Արևելյան Համալսարանից 2007թ. դեկտեմբերի 3-8:

photo ysuac

Այցի ընթացքում ծրագրի կառավարման խմբի կողմից մի շարք հանդիպումներ եւ ուղևորություններ կազմակերպվեցին դեպի պետական կառույցներ և մասնավոր կազմակերպություններ: Այցի առաջին օրը նվիրված էր ԵրՃՇՊՀ –ի ամբիոնների, ադմինիստրացիայի և կառավարման ներկայացմանը, ինչպես նաև հանդիպումներ եղան Էկոնոմիկայի ֆակուլտետի դեկանի և Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչի հետ: Էկոնոմիկայի, իրավունքի կառավարման ամբիոնի վարիչ Սարգիս Ստեփանյանի և ծրագրի ղեկավարի հետ հանդիպումների ժամանակ քննարկվեցին նոր Մագիստրոսական ծրագրի հիմնադրման կարևորությունը և անհրաժեշտությունը:

photo ysuac

Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչի կարծիքով անշարժ գույքի էկոնոմիկայի և կառավարման մասնագետները մասնակցել են նոր Մագիստրոսական ծրագրի սեմինարներին և քննարկումներին, որտեղ քննարկվել են նոր Մագիստրոսական ծրագրի ստեղծմանը վերաբերող հարցեր: Քննարկվեցին կրթական ոլորտին ուղղված մոտեցումները` անշարժ գույքի, էկոնոմիկայի և կառավարման ոլորտի մագիստրական նոր ծրագրի ստեղծման հետ կապված հարցեր: Հայաստանում այս ոլորտի շուկայի զարգացման բավական մեծ հեռանկար է սպասվում: Շուկան հիմնականում ձևավորում են անշարժ գույքի գործակալությունների, քաղծառայության, կադաստրի աշխատակիցները, ինչպես նաև անկախ գնահատողները: Հայաստանում դեռ չկան այն անհրաժեշտ մասնագետները, ովքեր գիտական հիմունքների վրա կուղղորդեն ՀՀ անշարժ գույքի շուկայի զարգացման ուղղությունը: Ծրագիրը նախատեսում է Համալսարանին կից բացել ուսումնական կենտրոն, որտեղ վերը նշված շուկայի մասնագետները կանցնեն վերապատրաստում: Այստեղ եվրոպական փորձը անցած ամբիոնների դասախոսական անձնակազմը կհաղորդի այն բոլոր անհրաժեշտ նորությունները` տեսական, գործնական, նոր տեխնիկայի կիրառման, որը ներկայումս լայնորեն կիրառվում է Եվրոպայում և անհրաժեշտ է կիրառել մեր հանրապետությունում:

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն

2007թ. դեկտեմբերի 4-ին ՏԹԻ պատվիրակությունը այցելելց “Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն”: ”Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն՚ հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է ՀՀ կառավարության 2002 թվականի մարտի 19-ի N 282-Ն որոշմամբ: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ՀՀ-ում առաջին ազգային կառույցն է, որը կոչված է իրականացնելու փոքր և միջին ձեռնարկատիրությանը (ՓՄՁ) պետական աջակցությունը և ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը, ապահովելու կապը փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների և պետական կառույցների միջև:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի անդամները ներկայացնում են մի շարք պետական կառույցներ և ՓՄՁ սուբյեկտների շահերը ներկայացնող հեղինակավոր հասարակական կազմակերպություններ:

Photo SMEDNCA

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն իր գործունեությունն իրականացնում է Երևանում գտնվող կենտրոնական գրասենյակի և ՀՀ բոլոր մարզերում ստեղծված մասնաճյուղերի միջոցով: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասնաճյուղերի միջոցով իրագործվում են ՓՄՁ զարգացմանն ուղղված աջակցության ծրագրեր ՀՀ մարզերում: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասնաճյուղերի միջոցով իրագործվում են ՓՄՁ զարգացմանն ուղղված աջակցության ծրագրերը ՀՀ մարզերում


Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտներին աջակցություն է տրամադրում հետևյալ ծրագրերի իրականացման միջոցով.

  • վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիր,
  • վարկային տոկոսների մասնակի սուբսիդավորման ծրագիր,
  • տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ծրագիր,
  • թողարկվող արտադրանքի և մատուցվող ծառայությունների շուկաներ առաջխաղացմանն աջակցության ծրագիր,
  • ուսուցողական աջակցության ծրագիր,
  • սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագիր,
  • նորարարությունների, նոր տեխնոլոգիաների և նոր արտադրատեսակների նեդրման հետազոտական և մշակման աշխատանքների իրականացման աջակցության ծրագիր:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության 5 տարիների ընթացքում նշված աջակցության ծրագրերի իրականացման արդյունքում աջակցություն են ստացել շուրջ 20.000 սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտներ:

“Logicon Development” LLC

Մեկ այլ ներկայացուցչական այց կազմակերպվեց “Լոգիկոն դևելոպմենթ” ՍՊԸ 2007թ. Դեկտեմբերի 4-ին, որը հանդիսանում է Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի հիմնական գործընկերը:

“Լոգիկոն դևելոպմենթ” ՍՊԸ-ն մասնավոր ընկերություն է, որը մատուցում է մասնագիտական ծառայություններ: Ընկերությունն ապահովում է որակական աջակցություն գործող և սկսնակ փոքր և միջին ձեռնարկություններին իրենց գործունեությունը ՀՀ օրենսդրության և հիմնական միջազգային չափանիշների համաձայն իրականացնելու համար: Այն օգնության ձեռք է մեկնում ձեռնարկություններին` կազմակերպելով վերապատրաստման դասընթացներ և խորհրդատվություն և իրականացնելով նախագծեր, որոնք նախատեսված են բարելավելու և խթանելու նրանց բիզնեսի զարգացմանը: Այլ կերպ ասած, կազմակերպության նպատակը բիզնեսի զարգացմանն աջակցելն է

photo Logicon

Այն առաջարկում է մեծ թվով ծառայություններ, ներառյալ հաշվետվության վերստուգում և հաշվապահություն, իրավական խորհրդատվություն, կառավարում, արտահանման հարկային քաղաքականության նախագծում գործող օրենսդրության համաձայն, վերապատրաստման դասընթացներ սկսնակ ձեռնարկությունների համար և մի շարք այլ մասնագիտական ծառայություններ, ներառյալ, բայց ոչ սահմանափակ հետազոտություն և զարգացում, տվյալների բազաների նախագծում, բիզնես պլանի կազմում և մշակում ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերի և ոլորտների նախագծի կառավարում:

Ընկերությունն ունի համագործակցության մեծ փորձ մոտ 500 տեղական և միջազգային սեփականատիրական մասնավոր ընկերությունների, կառավարական գործակալությունների և այնպիսի ոչ կառավարական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Համաշխարհային Բանկը, Վերակառուցումների և Զարգացման Եվրոպական Բանկը, Եվրասիա Հիմնադրամը, UNDP Հայաստանը, SME DNC Հայկական Ֆոնդը, Երևանի DSCE Գրասենյակը և շատ ուրիշներ:

Կազմակերպության փիլիսոփայությունը հաճախորդներին ապահովել բարձր մակարդակով, որն անհրաժեշտ է նրանց իրավական և գործնական նպատակներն իրականացնելու համար: Այն հաճախորդները, որոնք զգում են “Լոգիկոն”-ի աջակցության կարիքը, իրենց համար կբացահայտեն մի ոգեշունչ և եռանդուն ֆիրմա, որի նպատակը հաճախորդների հատուկ կարիքների և հետաքրքրությունների ամենաբարձր որակի և անհատական ուշադրության ծառայության մատուցումն է: Անձնակազմը շատ արագ արձագանքում է հաճախորդների կարիքներին: Հաճախորդներին նվիրված գործունեությունը թույլ է տվել կազմակերպությանը դառնալ վստահելի խորհրդատու և բիզնես բաժնետեր, որը հոգում է իր հաճախորդների կարիքները մինչ նրանց բիզնեսի անկումը:

“Ակցեռն” անշարժ գույքի գործակալություն

photo Akcern

2007թ. Դեկտեմբերի 5-ին Շվեդիայի և Անգլիայի պատվիրակությունները այցելեցին մասնավոր կազմակերպություններ, որոնք գործում են անշարժ գույքի ոլորտում: “Ակցեռն” այցի ընթացքում մի շարք հարցեր քննարկվեցին Հայաստանի անշարժ գույքի շուկայի վերաբերյալ, մասնավորապես խոսվեց անշարժ գույքի օբյեկտների հետ իրականացվող գարծարքների գործընթացում գործակալների դերի մասին:

“Ակցեռնը” առաջին անշարժ գույքի ընկերությունն է, որն օժտված է մի ամբողջական շարք գործարքներ իրականացնելու լիցենզիայով` առք ու վաճառք, վարձակալություն, բնակելի և առևտրային սեփականության գնահատում (տներ, բնակարաններ, գույքեր, գրասենյակային տարածքներ, հողային սեփականություն, գործնական, հանգստյան տներ և այլն).  

“Ակցեռնը” այս ոլորտում հիմնադիրներից և առաջատարներից մեկն է և սկսել է իր գործունեությունը հայաստանյան անշարժ գույքի շուկայում 1993 թվականից: Կազմակերպության գործարքների շրջանակը նրաբ դարձնում է հայաստանյան անշարժ գույքի շուկայի անբաժանելի մասը: Ընկերությունը սպասարկում է կորպորատիվ բնակելի և ոչ բնակելի վարձակալների բաժինը, ինչպես նաև վաճառքներ իրականացնում քաղաքի և ծայրամասերի հեղինակություն վայելող վայրերում: “Ակցեռնը” Հայաստանի միակ անշարժ գույքի ընկերությունն է, որն ինտերնետի միջոցով սպառողներին և բրոկերներին ապահովում է մուտք դեպի իր տվյալների հիմնապաշար օնլայն որոնումների և գործարքների դադարեցման համար: Ընկերության ռիելթորների, գնահատողների, շինարարների և դիզայներների փորձառու անձնակազմը անում է հնարավոր ամեն ինչ անշարժ գույքին վերաբերող խնդիրների լուծման համար: “Մենք երաշխավորում ենք ձեր բավարարվածությունը մեր անվճար ծառայություններով, որոնք ձեր տան որոնումը դարձնում են դյուրին և հարմար” հանդիսանում է կազմակերպության կարգախոսը:

photo Akcern

“Ակցեռն” ընկերությունը Հայաստանի Ռիելթորների և Գնահատողների Ասոցիացիայի նախաձեռնողներից և երկու հիմնադիրներից մեկն էր: 2003թվականին “Ակցեռնը” հաղթանակ տարավ և արժանացավ Համաշխարհային Որակի Ապահովման Միջազգային Աստղ մրցանակին հաճախորդների բավարարվածության, նորարարության և բիզնեսի ասպարեզում նոր տեխնոլոգիաներ կիրառելու, ինչպես նաև այլ որակական հատկանիշների համար: Այս հեղինակավոր մրցանակը մշակվել է եվրոպական “Բիզնես Ձեռներեց ՈՒղղություններ” կազմակերպության կողմից` որակի բարձրացմանը նպաստելու համար: Մեկ այլ “Բարձր Որակի և Բիզնես Հեղինակության” Պլատինե մրցանակը շնորհվեց ընկերությանը 2004թվականին` ապացուցելով նրա`այս ոլորտում իրական առաջատար լինելու փաստը: 2004թվականից սկսած “Ակցեռնը” հանրությանն է ներկայացնում “Ակցեռն Անշարժ Գույք” իր սեփական ամսագիրը, որը լուսաբանում է անշարժ գույքի և շինարարական շուկայի ներկայիս վիճակը և զարգացումը Հայաստանում: Բացի այդ, ամսագրի էջերում կարելի է գտնել բավարար դասակարգված տեղեկություն “Ակցեռն” ընկերության մասին:

Ստուգայց 2009թ փետրվարի 16-18

Ծրագրի ղեկավար Լեյֆ Այդենշտետի կողմից կազկակերպվեց ստուգայց ՏԹԻ-ից 2009թ. փետրվարի 16-18. Եռօրյա այցի ընթացքում մի շարք հանդիպումներ տեղի ունեցան տարբեր պետական մարմինների մասնավորապես` այցելություն ԵրՃՇՊՀ-ի տարբեր ամբիոններ և նոր հիմնադրված ուսումնական կենտրոն: Ստուգող թիմը հանդիպեց նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և անգլիական խմբերի ուսանողների հետ: 2009 թ. փետրավրի 17-ին հանդիպումներ տեղի ունեցան Կադաստրի պետական կոմիտեյում, “Մագիստրալ նախագիծ” ՍՊԸ-ում, “Լոգիկոն դևելոպմենթ” ՍՊԸ-ում, “Լեյկա”–ի հայաստանյան ներկայացուցչությունում և այլն: Փետրվարի 18-ին շվեդական պատվիրակությունը այցելեց նաև Ազգային TEMPUS գրասենյակը ՀՀ-ում, ՓՄՁ ԶԱԿ-ը: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ ԷԻԿ ամբիոնում ECOMA նախագծի բոլոր մասնակիցների հետ: Քննարկվեցին վերջնական ծրագրի ներդրման, ինչպես նաև նրա առավելությունների և ապագա սպասելիքների մասին հարցեր:

Հանդիպումներ, կոնֆերենցիաներ

Երևանի Ճարտարապետության և Շինարարության Պետական Համալսարանում 23.02.2008թ.-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում` եվրոմիության Tempus New master curriculum in real estate ECOnomics and MAnagement (ECOMA) շնորհային ծրագրի շրջանակներում: Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին կառավարող խումբը (Management team), աջակցող խումբը (Reference team), յուրաքանչյուր դասընթացի համար պատասխանատու դասախոսները (Responsible teachers for courses), ինչպես նաև Tempus-ի Հայաստանյան գրասենյակի պատասխանատու և Շվեդիայից ժամանած մասնագետներ.

  • Սարգիս Ստեփանյան, ԵրՃՇՊՀ-ի ծրագրի ղեկավար (Project manager), ԷԻԿ ամբիոնի վարիչ
  • Վարազդատ Հովհաննիսյան, ծրագրի համակարգող (Project coordinator), ԷԻԿ ամբիոնի ավագ դասախոս (senior lecturer), ԵրՃՇՊՀ
  • Լանա Կարլովա, Հայաստանում ազգային TEMPUS գրասենյակի կոորդինատոր,
  • Իրինա Վանյան, ԷԻԿ ամբիոնի դասախոս, տնտ. թեկնածու, դոցենտ,
  • Արա Հովհաննիսյան, ԷԻԿ ամբիոնի դասախոս, տնտ. թեկնածու,
  • Անահիտ Ադամյան, ԷԻԿ ամբիոնի դասախոս, «Մագիստրալ նախագիծ» ՍՊԸ ներկայացուցիչ
  • Ատսղիկ Գրիգորյան, ԷԻԿ ամբիոնի դասախոս, KTH-ի գիտական մագիստրոս,
  • Լիլիթ Հովումյան, ԷԻԿ ամբիոնի դասախոս, KTH-ի գիտական մագիստրոս,
  • Արմեն Վարդանյան, ԷԻԿ ամբիոնի դասախոս, ասպիրանտ,
  • Սեդա Բադեյան, ԷԻԿ ամբիոնի դասախոս, «Մագիստրալ նախագիծ» ՍՊԸ ներկայացուցիչ
  • Կարապետ Ազնավուրյան, ԷԻԿ ամբիոնի դասախոս, ասպիրանտ,
  • Վարդգես Եդոյան, ԵրՃՇՊՀ-ի պրորեկտոր միջազգային կապերի վարչության ղեկավար,
  • Կարեն Խաչատրյան, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գրանցման բաժնի պետ,
  • Վահե Պետրոսյան, ԷԻԿ ամբիոնի դասախոս «Լոգիկոն» ՍՊԸ տնօրեն,
  • Ղևոնդ Բարիկյան, «Մագիստրալ նախագիծ» ՍՊԸ ներկայացուցիչ,
  • Յորան Իվարսոնը` Swedsurvey AB-ի ծրագրի մենեջեր կադաստրային հողաշինարար,
  • Կուրտ Կարլսոն, Swedsurvey AB-ի ավագ GIS խորհրդատու,
  • Լարս Էնգբերգ, Lantmateriat-ի գեոդեզիայի ավագ խորհրդատու

Հանդիպմանը քննարկվեցին հետևյալ հարցերը.

  • Ծրագրի ներկայիս ընթացքը;
  • Մշակվող առարկաների ցանկը, բովանդակությունը և ժամերը;
  • Հետագա անելիքները` հատկապես նախապատրաստումը Սթոքհոլմ իրականացվող այցելության;
  • Մի շարք այլ կազմակերպչական հարցեր:
photo

Հանդիպումը բացեց Սարգիս Ստեփանյանը, որը հակիրճ ներկայացրեց ծրագրի ընթացքը և առաջիկա անելիքները: Ավելի մանրամասը ծրագրի գործընթացի և առաջիկա անելիքների մասին ներկայացրեց ծրագրի համակարգող` Վարազդատ Հովհաննիսյանը: Նա ներկայացրեց ծրագրի շրջանակներում դասավանդվող առարկաները իրենց բովանդակությամբ և դրանց համար պատասխանատու դասախոսներին: Նշեց այն առարկաների ցանկը, որոնց օրացուցային պլանը (syllabuses) ներկայացվելու է Շվեդիա առաջիկա այցի ժամանակ երկու առարկա իրավունքի ոլորտից հիմնական իրավունք եւ անշարժ գույքի ոլորտին վերաբերող օրենսդրություն (Law), հողերի տեղեկատվական համակարգեր (LIS), Քաղաքային տնտեսության պլանավորում (Urban planning), անշարժ գույքի ձեւավորման տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ժամանակակից տեխնիկա (Property formation technique), քաղաքային հողերի զարգացում, կուրսային նախագիծ (Urban land development, project), բանակցությունների վարման եւ հաղորդակցման արվեստ (Negotiation and communication) Նշեց, որ դասավանդվող առարկաների ցանկում առանձնացվելու են պարտադիր և ընտրովի առարկաներ: Հանդիպման ընթացքում արտահայտվեցին հիմնականում բոլոր ներկա դասախոսները, ինչպես նաև Շվեդիայի հյուրերը, որոնք նույնպես մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին արծարծվող հարցերի վերաբերյալ:

photo

Մասնավորապես պրն. Վարդգես Եդոյանի կողմից հարցադրում արվեց նշված ուղղությունների վերաբերյալ մաթեմատիկական առարկաների առկայության մասին, ինչի վերաբերյալ Սարգիս Ստեփանյանը մեկնաբանեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է օգտագործել հայտնի մաթեմատիկական ծրագրերի MathCAD փաթեթը և իրականացնել այդ փաթեթի մայրենի լեզվով մեթոդական ցուցումների հրատարակում: Այս հարցադրման պարզաբանման համար նաև ելույթ ունեցավ Վարազդատ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այս նոր մասնագիտությամբ նախատեսված առարկաները, որոնք պետք է անցնեն ուսանողները, ենթադրում է մաթեմատիկական գիտելիքների առկայություն: Իր անձնական փորձը հաստատելով` Պրագայում ուսանելու ժամանակահատվածում:

Հյուրերի կողմից ներկայացվեցին նաև բոլոր այն օրենքները, որոնք դասավանդվում են անշարժ գույքի կառավարում մասնագիտության շրջանակներում:

photo

Լանա Կարլովայի հարցադրմանը մագիստրատուրա ընդունվողների մասին, Վարազդատ Հովհաննիսյանը ներկայացրեց այն մասնագիտությունների ցանկը, որն ավարտողները կկարողանան մասնակցել ծրագրին` Անշարժ գույքի փորձաքննություն և կառավարում, Քաղաքային տնտեսության էկոնոմիկա և կառավարում, Քաղաքային կադաստր, Կիրառական գեոդեզիա մասնագիտություններ, ինչպես նաև Գյուղ. ինստիտուտի հողաշինություն մասնագիտություն ավարտած ուսանողները: Նա նշեց, որ անհրաժեշտ է բոլոր դիմորդների համար սահմանել այն ընդհանուր չափանիշները, որոնց բավարարման դեպքում դիմորդը կարող է դիտարկվել որպես «Անշարժ գույքի Էկոնոմիկա և կառավարում» մագիստրոսական ծրագրի հնարավոր ուսանող:

Այս հարցի կապակցությամբ Իրինա Վանյանը նշեց, որ պետք է սահմանվի անհրաժեշտ առարկաների ցանկը, որոնք պետք է առկա լինեն Մագիստրատուրա դիմող ուսանողների դիպլոմի ներդիրի մեջ: Նա առաջարկեց յուրաքանչյուր դասախոսի կողմից, ըստ դասավանդվող առարկայի, սահմանել այն չափանիշները, որոնք պարտադիր են ուսանողների համար որպես մնացորդային գիտելիք: Ինչպես նաև պետք է հաստատել կրեդիտների այն մինիմալ քանակը, որը մագիստրատուրա ընդունվող ցանկացողը պետք է հավաքած լինի ըստ համապատասխան առարկայի: Ուստի, իր կարծիքով անհրաժեշտ է նաև բարձրացնել բակալավրիատ ավարտող ուսանողների գիտելիքների մակարդակը: Այս հարցի վերաբերյալ իրենց կարծիքը արտահայտեցին նաև ներկա գտնվող դասախոսներից, մասնավորապես` Աստիկ Գրիգորյանը հարց բարձրացրեց Մագիստրատուրա ընդունվելու համար քննություն անցկացնել այն դիմորդների համար, որոնք կբավարարեն նախնական պահանջները: Այս հարցով իր կարծիքը կիսեց Սարգիս Ստեփանյանը, փաստելով, որ արդեն որոշված է այն նվազագույն գիտելիքների ցանկը, որոնք պարտադիր են, սակայն պաշտոնապես դեռ որոշված չէ ընդունելության հարցը:

Կարեն Խաչատրյանը ավելի մանրամասն արտահայտվեց ուսանողների իրավական գիտելիքների ցածր մակարդակի վերաբերյալ: Այդ իմաստով, նա կարծում է, որ բակալավրիատ ավարտած ուսանողները պետք է իրավունքի վերաբերյալ նախնական գիտելիքներ ունենան:

Ինչ վերաբերում է պրակտիկային, որի հարցադրումն արվեց Լանա Կարլովայի կողմից, ապա ինչպես հավաստիացրեցին Իրանա Վանյանը և այլ դասախոսներ` յուրաքանչյուր առարկա կունենա նաև պրակտիկ դասընթացներ, որոնք առավել կնպաստեն ուսանողների գիտելիքների բարձրացմանը:

Հանդիպման ընթացքում նշվեց, որ ծրագրի շրջանակներում հիմնվելու է ուսուցման կենտրոն, որտեղ կազմակերպվելու են վերապատրաստման դասընթացներ ցանկացողների համար: Ծրագրի ղեկավար` Սարգիս Ստեփանյանը տեղեկացրեց, որ քաղաքացիական ծառայողի խորհրդի հետ կնքված պայմանագրի հիման վրա կազմակերպվելու են քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացներ: Լանա Կարլովան իր համոզմունքն արտահայտեց կենտրոնի աշխատանքի կարևորության մասին` այս ծրագրի իրականացման հարցում: Պրն. Ստեփանյանը պարզաբանեց, որ ԵրՃՇՊՀ-ն պետական, շահույթ չհետապնդող ձեռնարկություն է, որը օրենսդրորեն որոշակիորեն սահմանափակված է իր գործունեության մեջ: Կարծիքներ հնչեցին, որ այդ իմաստով անհրաժեշտ է,  որ կենտրոնը լինի առանձին իրավաբանական անձ,  որի հիմնադիրը կարող է հանդիսանալ ԵրՃՇՊՀ-ն:

Քննարկումների ընթացքում արծարծվեցին նաև օրենսդրությանը վերաբերող հարցեր, խոսվեց ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում բացահայտված օրենսդրական դաշտում առակա թերությունների, ինչպես նաև կատարվող և սպասվելիք փոփոությունների մասին: Որպես այդպիսին նշվեց, որ անշարժ գույքի ապագա գնահատողները պարտադիր կերպով պետք է Երևանի Պետական Համալսարանում, վճարելով զգալի գումարներ, մեկամսյա դասընթացների մասնակցեն (անկախ նրանից մասնագետ են, թե` ոչ, նրանք պետք է միայն բարձրագույն կրթություն ունենան, այսինքն` կարող են լինել բժիշկներ, անասնաբույժներ, բանասերներ)`, այնուհետև քննություն հանձնեն, հետո նմանատիպ քննություն հանձնեն Կադաստրի Պետական Կոմիտեում (միայն որոշակի պետական տուրք վճարելու դեպքում) ու դրական գնահատականի դեպքում միայն իրենց թույլ կտրվի զբաղվել անշարժ գույքի շուկայական գնահատմամբ: Այս գործընթացը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում մեր շրջանավարտների համար, որոնք ուսուցման ընթացքում լիարժեք գիտելիքներ են ձեռք բերում այդ ոլորտի վերաբերյալ:

Պրն. Վարդգես Եդոյանի կարծիքով, շատ կարևոր են նաև ազգային յուրահատկությունները, որոնք պետք է կիրառվեն դասավանդման ընթացքում: Նշվեց նաև, որ ծրագրի շրջանակներում իրականացվելու են գովազդային միջոցառումնր հեռուստացույցով, ռադիոյով և ԶԼՄ-ներով, հրատարակվելու են պատասխանատու դասախոսների կողմից մշակված այն ուսումնական ձեռնարկները, որոնց միջոցով դասավանդվելու են հաստատված առարկաները:

Լանա Կարլովան ներկայացրեց նաև ERASMUS-MUNDUS ծրագրի մասին, որը մեծ հնարավորություններ է ստեղծում Եվրոպայում ուսումը շարունակել ցանկացողների համար` տրամադրելով համապատասխան կրթաթոշակ:

 Հանդիպման վերջում որոշվեց.

  • յուրաքանչյուր առարկայի դասավանդման բովանդակության հակիրճ բնութագիրը համապատասխան դասախոսը պետք է պատրաստի ոչ ուշ, քան 2008 թ. մարտի 15-ը:
  • Այդ ժամանակ ևս կազմակերպվելու է աշխատանքային խմբի ընդլայնված հանդիպում, որտեղ կետ առ կետ քննարկվելու են ծառացած բոլոր հարցերը:
  • Շվեդիայում ներկայացվելիք յուրաքանչյուր առարկայի ամբողջական ներկայացումը պետք է պատրաստ լինի ոչ ուշ, քան 2008 թ. ապրիլի 15-ը, որը ևս կուղեկցվի աշխատանքային խմբի համապատասխան հանդիպման կազմակերպմամբ:

Ամփոփում

JEP-27089-2006 Միասնական Եվրոպական Ծրագիրը Tempus-ի շրջանակներում 2007թ. սեպտեմբերից մշակեց “Անշարժ գույքի էկոնոմիկա և կառավարում” նոր մագիստրոսական ուսումնական ծրագիր: Երկամյա ծրագիրը ստեղծել է ԵրՃՇՊՀ-ի ԷԻԿ ամբիոնի կողմից:

Նոր մագիստրոսական ուսումնական ծրագիրը գործելու է 2009թ սեպտեմբերից:

Ուսուցման տևողությունը նախատեսված է 4 կիսամյակ, որն ավարտելով ուսանողները պետք է հավաքեն 120 կրեդիտ: Առաջին երեք կիսամյակները (1.5 տարի) նախատեսված են առարկաների ուսուցման համար 90 կրեդիտով: Վերջին կիսամյակը թեզի պատրաստման և ներկայացման համար է 30 կրեդիտով:

Երկամյա աշխատանքի արդյունքում Մագիստրոսական ծրագրի համար մշակվեցին հետևյալ առարկաները, որոնք ենթարկվեցին փոփոխության ՏԹՀ և ԼԱՀ այցելությունների և հանդիպումների ու քննարկումների ժամանակ:  


Կրթա-մոդուլ

Առարկայի նկարագրություն

Կրեդիտ

Ծանոթություն

1

Օտար լեզու

2

Ֆակուլտատիվ

2

Տեխնիկայի փիլիսոփայություն

2

Ֆակուլտատիվ

3

Մակրոէկոնոմիկա

3

Ընտրովի

4

Միկրոէկոնոմիկա

3

Ընտրովի

5

Քաղաքային տնտեսության էկոնոմիկա և կառավարում

3

Ընտրովի

6

Անշարժ գույքի էկոնոմիկա և կառավարում

3

Ընտրովի

7

Շինարարության էկոնոմիկա և կառավարում

3

Ընտրովի

8

Ներդրումային վերլուծություն

3

Ընտրովի

9

Անշարժ գույքի շուկայի վերլուծություն

3

Ընտրովի

10

Անշարժ գույքի գնահատում և հարկում

5

Ընտրովի

11

Ֆինանսներն ու վարկը` անշարժ գույքի ոլորտում

3

Ընտրովի

12

Իրավունքի հիմունքներ (համեմատական իրավունք, քաղաքացիական իրավունք, հանրային իրավունք, պայմանագրային իրավունք և այլն)

10

Պարտադիր

13

Անշարժ գույքի, շրջակա միջավայրի, հողերի, ճանապարհների պլանավորման և այլն հետ կապված իրավունք

10

Պարտադիր

14

Կիրառական գեոդեզիա և քարտեզագրություն

5

Ընտրովի

15

Հողերի տեղեկատվական համակարգեր (LIS)

5

Պարտադիր

16

Երկրատեղեկատվական համակարգեր (GIS)

10

Պարտադիր

17

Քաղաքային հողերի պլանավորում

5

Պարտադիր

18

Անշարժ գույքի ձեւավորման տեխնիկա

5

Պարտադիր

19

Քաղաքային հողերի զարգացում (ԿԱ)

6

Պարտադիր

20

Բանակցությունների վարման և հաղորդակցման տեխնիկան

5

Պարտադիր

21

Ուսումնա-կառավարչական պրակտիկա

2

Պարտադիր

22

Գիահետազոտական աշխատանքների իրականացման տեխնիկան

2

Պարտադիր

23

Նախադիպլոմային պրակտիկա

2

Պարտադիր

24

Թեզի ներկայացում և պաշտպանություն

30

Պարտադիր

 

 

130

 

 


271200 - Անշարժ գույքի փորձաքննություն և կառավարում

ա) Անշարժ գույքի փորձաքննություն,
բ) Անշարժ գույքի էկոնոմիկա և կառավարում
 

Կրթա-մոդուլ

Առարկայի նկարագրություն

Կրեդիտ

Ծանոթություն

 

Օտար լեզու 

Ակադեմիական դասընթաց

2

Ֆակուլտատիվ

 

Տեխնիկայի փիլիսոփայություն 

Տեխնիկայի և տեխնոլոգիայի էությունն ու բնույթը: Տեխնիկայի ըմբռնման պատմական փուլերի առանձնահատկությունները մշակույթի համատեքստում: Փիլիսոփայող ճարտարագետները և տեխնիկայի առաջին փիլիսոփաները: Գիտություն և տեխնիկա: Տեխնածին քաղաքակրթության հակասությունները: Տեղեկատվական տեխնոլոգիական հասարակություն:

2

Ֆակուլտատիվ

 

Մակրոէկոնոմիկա

Դասընթացն ապահովում է շուկայական տնտեսության վերաբերյալ գիտելիքներ, այսինքն` տալիս է գիտելիքների այն հիմնարար պաշարը, որն անհրաժեշտ է տնտեսական քաղաքականությունը և նրա դերը հասկանալու համար: Մակրոէկոնոմիկան ներառում է ՀՆԱ-ի հաշվարկը, տնտեսական աճը, զբաղվածությունն ու գործազրկությունը, արժեզրկումը, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունները:

3

Ընտրովի

 

Միկրոէկոնոմիկա

Հիմնական շեշտադրումը պետք է լինի շուկաների գործունեության ուսումնասիրումը, տնտեսական շրջանաձև հոսքի մոդելը, սպառման տեսությունը, արտադրության տեսությունը և շուկայի հավասարակշռվածությունը կատարյալ մրցակցային և մենաշնորհային շուկաներում, հիմնական բարեկեցության տեսությունը:

3

Ընտրովի

 

Քաղաքային տնտեսության էկոնոմիկա և կառավարում

Դասընթացի նպատակն է ուսանողներին հիմնարար գիտելիքներ տրամադրել անշարժ գույքի հետ կապված տնտեսական խնդիրների մասին. մասնավորապես կուսունասիրվեն հետևյալ թեմաները ` անշարժ գույքը որպես ապրանք, անշարժ գույքի օբյեկտի տնտեսական կենսական ցիկլը: Դասընթացում կարևոր տեղ կհատկացվի անշարժ գույքի մարկետինգին, ինչպես նաև անշարժ գույքի կառավարմանն ու պահպանման և շահագործման հետ կապված խնդիրների ուսումնասիրությանը:

3

Ընտրովի

 

Անշարժ գույքի էկոնոմիկա և կառավարում

 Դասընթացը գիտելիքներ կտա անշարժ գույքի շուկայի դերի և անշարժ գույքի կառավարման վերաբերյալ` շուկայի վերլուծության և նոր արտադրանքի ստեղծման գործընթացի ենթատեքստում: Ուսանողները գիտելիքներ ձեռք կբերերն անշարժ գույքի մարկետինգի վերաբերյալ կառավարող կազմակերպությունների ենթատեքստում: Դասընթացից հետո ուսանողներն ընդունակ կլինեն հասկանալու ինստիտուցիոնալ կառույցների և անշարժ գույքի բնութագրական յուրահատկությունների ազդեցությունը, բացատրել հայաստանյան և միջազգային բնակարանաշինական քաղաքականության հիմնադրույթները, հասկանալ, թե ինչպես է կառուցվում անշարժ գույքի հարկման համակարգը, բացատրել կապիտալի շուկայի հիմնադրույթները:

3

Ընտրովի

 

Շինարարության էկոնոմիկա և կառավարում

 Դասընթացի նպատակն է ուսանողներին գիտելիքներ տրամադրել շինարարության ողջ գործընթացի վերաբերյալ` սկսած նախագծումից մինչև արդեն կառուցված շենքերի և շինությունների հանձնման-ստացման պահը: Նրանք պետք պատկերացնեն, թե ինչպես է կառավարվում շինարարության գործընթացը, ինչպես են լուծվում ի հայտ եկած խնդիրները, ինչպես նաև պետք է կարողանան նախագծերին համապատասխան բավականին որակյալ նախահաշիվ կազմել: Նրանք գիտելիքներ կստանան նաև շինարարության հետ կապված տեխնիկատնտեսական նորմատիվային պահանջների, շուկայական տնտեսության պայմաններում գնագոյացման խնդիրների վերաբերյալ:

3

Ընտրովի

 

Ներդրումային վերլուծություն

 Այս դասընթացը ներառում է արժեքի տեսության հիմնադրույթները: Հատուկ ուշադրություն կդարձվի ներդրումային վերլուծության մեթոդներին, զուտ ընթացիկ արժեքի վրա, վերադարձի ներքին գործակցի վրա, անվանական (նոմինալ) և իրական (ռեալ) դիսկոնտավորման գործակիցների վրա, կանխիկի հոսքի մոդելի կառուցման վրա:

3

Ընտրովի

 

Անշարժ գույքի շուկայի վերլուծություն

Այս դասընթացը կիրառական դասընթաց է` հիմնված բնակարանաշինական և անշարժ գույքի շուկաների ուսումնասիրության միջազգային փորձի և հատկապես ԱՄՆ և Եվրոպական փորձի վրա: Այս դասընթացն ուսանողներին կպատրաստի աշխատելու խորհրդատվական ընկերությունների, ինստիտուցիոնալ ներդրողների և շին. ընկերությունների հետ: Հետևյալ թեմաները կուսումնասիրվեն ավելի մանրամասն. հավասարակշության մակրոտնտեսական որոշիչ գործոնները, շուկայական միջավայրը, արդյունավետության վերլուծությունը, անշարժ գույքի պահանջարկը, մրցակցային առաջարկը, տենդերը, շին. հրապարակի տեղադրությունը, կառուցապատողը (դեվելոպերը) և նրա դերը բնակարանաշինական արդյունաբերության ոլորտում, շահույթի վերլուծությունը և այլն:

3

Ընտրովի

 

Անշարժ գույքի գնահատում և հարկում

 Դասընթացը կտա արժեքի և գնահատման տեսությունների, նաև պրակտիկայի վերաբերյալ հիմնական գիտելիքներ, որոնք կիրառվում են Հայաստանում և արտերկրում, ինչպես նաև կտա գիտելիքներ բնակելի, առևտրային և արդյունաբերական անշարժ գույքի գնահատման վերաբերյալ: Բացի այդ կդիտարկվեն նաև գյուղատնտեսական անշարժ գույքի, հյուրանոցների, անտառների և սահմանափակ գույքային իրավունքների գնահատման հարցերը, ինչպես միջազգային փորձի, այնպես էլ պատմական առումով` հաշվի առնելով մասնագիտական պրակտիկայում գործող էթիկայի նորմերը: Կդիտարկվեն նաև անշարժ գույքի տարբեր տեսակների վրա հարկային օրենսդրության կիրառման հարցերը:

5

Ընտրովի

 

Ֆինանսներն ու վարկը` անշարժ գույքի ոլորտում

 Դասընթացի նպատակն է ուսանողներին ցույց տալ նախ ֆինանսական շուկայի և անշարժ գույքի շուկայի միջև եղած կապը: Այնուհետև հիմնավոր գիտելիքներ տրամադրել Ֆինանսների, Բանկերի, Վարկերի և Ներդրումների մասին: Ինչպես նաև նրանք գիտելիքներ կստանան անշարժ գույքի շուկայում վարկավորման իրավական ասպեկտների մասին:

3

Ընտրովի

 

Իրավունքի հիմունքներ (իրավունքի ընդհանուր տեսություն, քաղաքացիական և վարչական, իրավունքի հիմունքներ, անշարժ գույքի իրավունք և այլն)

 Դասընթացն ուսանողներին կտրամադրի իրավական համակարգի և իրավական գործունեության վերաբերյալ նյութեր, որոնց նպատակն է կրթության ընթացքում ուսանողներին ուսուցանել այն հիմնարար իրավական գիտելիքներն ու հմտությունները, որոնք հետագա պրակտիկայում նրանց համար հիմք կհանդիսանան տարաբնույթ իրավական խնդիրներ վերլուծելու և լուծումներ գտնելու համար, ինչպես նաև հիմք կհանդիսանան հետագա կրթական գործընթացի իրավական բաղադրիչի ճիշտ և ամբողջական ընկալման համար:

10

Պարտադիր

 

Անշարժ գույքի, շրջակա միջավայրի, հողային հարաբերությունների, հողերի և քաղաքաշինական պլանավորման իրավական կարգավորումը

 Դասընթացում կներկայացվեն գույքային իրավունքները, դրանց ձեռքբերման, փոփոխման և դադարման իրավական հիքմերը: Մանրամասն կուսումնասիրվեն անշարժ գույքի հետ կնքվող քաղաքացիաիրավական գործարքները, պայմանագրերի հիմնական տեսակները, գույքային վեճերի լուծման իրավական հիմունքները:

Բացի այդ հանգամանալից կներկայացվեն քաղաքաշինական և հողերի պլանավորման իրավական կարգավորմանը, ինչպես նաև կառուցապատման գործունեության իրավական կարգավորմանը վերաբերող հարցեր: Դասընթացի ժամանակ կուսումնասիրվեն նաև անշարժ գույքի կադաստրը և իրավունքների պետական գրանցումը:

Կրթությունը չի սահմանափակվի միայն Հայաստանի իրավական դաշտի ուսումնասիրությամբ, այլ հնարավորինս կներկայացվեն նաև այլ երկրների համապատասխան իրավական կարգավորումները, որոնց հիման վրա կիրականացվեն համեմատական վերլուծություններ:

10

Պարտադիր

 

Կիրառական գեոդեզիա և քարտեզագրություն

 Դասընթացի նպատակն է ուսանողներին տալ տեսական և պրակտիկ գիտելիքներ գեոդեզիայի և քարտեզագրման ոլորտի, ինչպես նաև այդ բնագավառում օգտագործվող չափագրական գործիքների վերաբերյալ: Ավելի մանրամասն կուսումնասիրվեն չափագրական գործիքների աշխատանքների սկզբունքները, չափագրումների իրականացման մեխանիզմները, չափումների մոնիտորինգը, բարձրության նիշերի որոշման մեթոդները և այլն: Դասընթացից հետո ուսանողը կկարողանա հասկանալ գեոդեզիական գործիքների աշխատանքի սկզբունքները և կիրառել դրանք պրակտիկայում, ինչպես նաև կիմանա, թե ինչպես են կառուցվում տեղական և տարածաշրջանային գեոդեզիական համակարգերը:

5

Ընտրովի

 

Հողերի տեղեկատվական համակարգեր (LIS)

 Դասընթացն ուղղված կլինի գույքը գրանցող մարմնի գործունեության ուսումնասիրմանը (լայն իմաստով): Ուսանողները գիտելիքներ կստանան գույքի գրանցման կարևորության մասին, ինչպես նաև LIS-ի մասին: Կկարևորվի նաև պաշտոնական տեղեկատվության նկատմամբ հանրության մուտք ունենալու հարցը: ՈՒսանողները նաև կստանան տեղեկատվության թարմացման և անվտանգության հարցերին վերաբերող գիտելիքներ:

5

Պարտադիր

 

Երկրատեղեկատվական համակարգեր (GIS)

 Կուսումնասիրվեն կոորդինատների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման ձևերն ու դրանց ընթացիկ կիրառման հարցերը Երկրատեղեկատվական Համակարգում (GIS): Դասընթացից հետո ուսանողը կկարողանա հասկանալ, թե ինչպես են տվյալները մշակվում քարտեզներ ստեղծելու և GIS-եր կառուցելու համար:

10

Պարտադիր

 

Քաղաքային հողերի պլանավորում

 Դասընթացը կտրամադրի գիտելիքներ հողային ռեսուրսների օգտագործման և դրանց կառավարման վերաբերյալ: Դասընթացն ուղղված կլինի սոցիալական, տնտեսական և շրջակա միջավայրի հետ կապված հարցերի քննարկմանը, որոնք ուղղված են քաղաքային հողերի զարգացմանը: Այն կօգնի հասկանալ շուկայի կապը տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսական միջավայրի, հողային և բնակարանաշինական քաղաքականության, իրավական կառուցվածքի և զարգացման գործընթացների հետ: Այն կընդգրկի ֆիզիկական նախագծերի իրականացման հարցերը, որոնք նախատեսում են պաշտոնական նախագծի որոշումը, մասնակցության գործընթացները, իրականացման ծրագրերը, ենթակառուցվածքների կարգավորումները, ծախսերի հաշվարկները, հողակտորների բաժանումը և պետության կամ հանրային շահերի համար գույքի պարտադիր ձեռք բերումը:

5

Պարտադիր

 

Անշարժ գույքի ձեւավորման տեխնիկա

 Դասընթացի նպատակն է գիտելիքներ տրամադրել հետեւյալ հարցերի վերաբերյալ. Ինչպես է բաժանվում եւ ինչպես է փոփոխվում անշարժ գույքի միավորը: Դասընդացը ուսումնասիրելուց հետո ուսանողները կկարողանան լուծել անշարժ գույքի օբյեկտի ձեւավորման հետ կապված տարբեր խնդիրներ: Դասընդացի ամենակարեւոր մասը գործնական առաջադրանքներն են, ինչպես նաեւ այս ոլորտի տարբեր այլ ուսումնասիրություններ: Դասընդացի նպատակն է նաեւ գիտելիքներ տրամադրել այն մասին թե ինչպես են հողօգտագործման հետ կապված տարբեր քաղաքականությունները արտացոլվում անշարժ գույքի ձեւավորման վերաբերյալ կարգավորումներում եւ ինչպես են այս կարգավորումները համակարգված հողօգտագործման օրենսդրության մեջ:

5

Պարտադիր

ԿԱ

Քաղաքային հողերի զարգացում

 Այս կուրսային նախագծի նպատակը մագիստրոսական ծրագրով նախատեսված դասընթացներից ստացված գիտելիքները պրակտիկայում կիրառելն է: ՈՒսանողները, որպես առաջադրանք, կստանան Հայաստանի որևէ որոշակի տարածքի իրական քարտեզ, որը նրանք պետք է զարգացնեն: Նրանք արդեն ստացված տեսական գիտելիքների շնորհիվ պետք է կարողանան գտնել ամենաարդյունավետ և ամենանպատակահարմար զարգացման տարբերակը` այդտեղից բխող իրավական բոլոր հետևանքներով, կարողանան հաշվարկել անհրաժեշտ ծախսերը, կարողանան ֆինանսական հոսքերի կանխատեսումներ անել, գնահատեն տվյալ անշարժ գույքի օբյեկտները մինչև զարգացումը և զարգացումից հետո: Կարողանան գնահատել տեղական իշխանությունների և պետական մարմինների դերն ու գործունեությունը և այլն: Կուրսային նախագծի տևողությունը 2 սեմեստր է, սկսվում է երկրորդ սեմեստրում և ավարտվում է երրորդում:

6

Պարտադիր

 

Բանակցությունների վարման և հաղորդակցման տեխնիկան

Այս դասընթացի կարևորագույն նպատակն է ուսանողներին տալ գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են արդյունավետ գործարար բանակցությունների վարման և հաղորդակցման համար:

5

Պարտադիր

 

Ուսումնա-կառավարչական պրակտիկա

 Այս պրակտիկան կանխատեսվում է անցկացնել ՀՀ Անշարժ Գույքի Կադաստրի Պետական Կոմիտեում կամ նրա տարածքային ստորաբաժանումներում, կամ կից կազմակերպություններում (Քարտեզագրման կենտրոն ՊՈԱԿ, Հողշինմոնիտորինգ ՊՈԱԿ), որտեղ ուսանողները պրակտիկ գիտելիքներ կստանան անշարժ գույքի իրավունքների գրանցման, քարտեզների ստեղծման, անշարժ գույքի շուկայի ուսումնասիրության և բոլոր այն գործառույթների մասին, որպես իր կառույցների հետ միասին իրականացնում է Կադաստրի Պետական Կոմիտեն:

2

Պարտադիր

 

Գիահետազոտական աշխատանքների իրականացման տեխնիկան

 Մինչև ուսանողները կպատրաստվեն թեզը գրելուն, նրանք պետք է գիտելիքներ ստանան գիտական աշխատանքի վերաբերյալ, թե ինչ է իրենից ներկայացնում գիտական աշխատանքը, ինչումն է կայանում արծարծվող հարցի կարևրությունը, արդիականությունը, առաջարկվող լուծումների հիմնավոր լինելը: Խնդրի լուծման տնտեսական արդյունավետությունը և այլն:

2

Պարտադիր

 

Նախադիպլոմային պրակտիկա

 Նախատեսվում է, որ ուսանողները թեզը գրելուց առաջ տարբեր կազմակերպություններում ունենալու են պրակտիկա և դա հատկապես այն կազմակերպություններում, որոնք ինչ-որ կերպ առընչվում են ուսանողների կողմից դիտարկվող խնդիրներին: Դա նրանց թույլ կտա հենց տեղում ուսումնասիրություններ, վերլուծություններ իրականացնել և ավելի հիմնավոր աշխատանք կատարել:

2

Պարտադիր

 

Թեզի ներկայացում և պաշտպանություն

Ուսումնառության վերջին սեմեստրը նախատեսված է թեզը գրելու և այն պաշտպանելու համար: Թեզում արծարծվող հարցերը կարող են նվիրված լինել ինչպես անշարժ գույքի էկոնոմիկային, այնպես էլ անշարժ գույքի հետ կապված իրավական խնդիրներին ու անշարժ գույքի ոլորտում կիրառվող Երկրատեղեկատվական համակրգերին (GIS):

30

Պարտադիր

 
Երևան
Լոնդոն
Ստոկհոլմ